Ծառայության պայմանները

Բարի գալուստ avalontextile.am կայք: Մուտք գործելով մեր կայքէջ, օգվելով մեր ծառայություններից կամ գնում կատարելով՝ դուք համաձայնում եք հետևյալ պայմաններին: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք։


Պայմանների ընդունում

Մեր կայքէջն օգտագործելով դուք հաստատում եք, որ առնվազն 18 տարեկան եք կամ կայքն օգտագործում եք ծնողի կամ օրինական խնամակալի հսկողության ներքո: Հակառակ դեպքում խնդրում ենք չօգտվել մեր կայքից և ծառայություններից:

Արտադրանքի մասին տեղեկատվություն

Մենք ձգտում ենք տրամադրել ապրանքների ճշգրիտ, ամբողջական և արդի նկարագրություններ՝ ներառելով պատկերներ և նյութերի, չափսերի մասին տեղեկատվություն: Այնուամենայնիվ, էկրանների և լուսավորության տարբերությունների պատճառով, գույները կարող են փոքր-ինչ տարբերվել: Մենք իրավունք ենք վերապահում առանց նախազգուշացման ուղղել արժեքների, նկարագրությունների կամ ապրանքների առկայության հետ կապված ցանկացած անճշտություն:

Պատվերներ և վճարումներ

Մենք իրավունք ենք վերապահում մերժել կամ չեղարկել ցանկացած պատվեր ցանկացած պատճառով, ներառյալ ապրանքի հնարավոր անհասանելիությունը, արժեքի անճշտությունը և խարդախության կասկածը:
Վճարումը պետք է կատարվի գնման պահին՝ օգտագործելով մեր անվտանգ վճարային համակարգը կամ առաքման ժամանակ վճարման տարբերակը, եթե այն հասանելի է ձեր տարածաշրջանում: Մենք ընդունում ենք կրեդիտային/դեբետային քարտերի հիմնական տեսակներով վճարումներ և այլ հաստատված վճարման մեթոդներ: Բոլոր գները նշված են ՀՀ դրամով և ներառում են համապատասխան հարկերը, եթե այլ բան նշված չէ։


Առաքում

Մենք առաջարկում ենք առաքում Հայաստանի տարածքում և միջազգային փոստային առաքում: Վճարման ժամանակ դուք կկարողանաք տեսնել առաքման արժեքը Երևանի տարածքում: Հայաստանի այլ շրջանների և միջազգային առաքման համար ծառայության արժեքը հաշվարկվում է առանձին: 
Խնդրում ենք նկատի ունենալ, որ առաքման ժամկետները և գները կարող են տարբեր լինել՝ կախված առաքման հասցեից և ընտրված եղանակից: Մենք պատասխանատվություն չենք կրում առաքման խնդիրների համար, որոնք առաջացել են հաճախորդի կողմից տրամադրված սխալ տեղեկատվության հետևանքով:
Մեր առաքման տարբերակների և պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք ծանոթանալ Առաքման քաղաքականությանը։

Ապրանքի և գումարի վերադարձ 

Մեր կայքից գնված ապրանքները ենթակա են վերադարձի գնման պահից սկսած՝ 14 օրվա ընթացքոում, եթե ապրանքը գտնվում է իր նախնական վիճակում՝ չօգտագործված, չլվացված, չվնասված, բոլոր պիտակները կցված են և օրիգինալ փաթեթավորումը պահպանված է:: Վերադարձին ընթացք կտրվի ապրանքը ստանալուց և ստուգելուց հետո։ Մենք կկատարենք գումարի ամբողջական վերադարձ կամ ապրանքի փոխանակում հետևյալ դեպքերում՝

  • Արտադրական թերություններ
  • Սխալ ապրանքի առաքում
  • Նկարագրությանը չհամապատասխանող ապրանքներ

Խնդրում ենք նկատի ունենալ, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, մեր ապրանքների մեծ մասը վերադարձի ենթակա չեն։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ մեր Վերադարձի քաղաքականությանը։

Մտավոր սեփականություն

Այս կայքի ողջ ինֆորմացիան, ներառյալ տեքստը, պատկերները, լոգոները, գրաֆիկան և ապրանքների անվանումները, Ավալոն Տեքստիլի Տան սեփականությունն են և պաշտպանված են մտավոր սեփականության օրենքներով։ Դուք չեք կարող պատճենել, վերարտադրել կամ տարածել մեր կայքի ինֆորմացիան առանց գրավոր թույլտվության։

Օգտատիրոջ վարքագիծ 

Դուք համաձայնում եք չօգտագործել մեր կայքը որևէ անօրինական նպատակով կամ չխրախուսել ուրիշներին կատարել կամ մասնակցել որևէ անօրինական գործողությունների։ Դուք չեք կարող փորձել միջամտել մեր կայքի անվտանգության գործառույթներին կամ չարտոնված մուտք իրականացնել մեր համակարգ:

Հաշվի պատասխանատվություն

Եթե մեզ մոտ հաշիվ եք ստեղծում, դուք պատասխանատու եք ձեր մուտքային տվյալների գաղտնիության պահպանման համար։ Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր հաշվի չարտոնված օգտագործման դեպքում։

Այլ կայքերի հղումներ

Ձեր հարմարության համար մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Մենք պատասխանատվություն չենք կրում այդ կայքերի բովանդակության, ճշգրտության կամ գործունեության համար։


Ծառայության պայմանների փոփոխություններ

Մենք կարող ենք ցանկացած պահի թարմացնել կամ փոփոխել այս ծառայության պայմանները: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հրապարակումից անմիջապես հետո: Մեր կայքի շարունակվող օգտագործումը նշանակում է, որ դուք համաձայն եք վերանայված պայմանների հետ։

Գործող օրենսդրություն

Այս պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով: