Վերադարձի քաղաքականություն

Մեր առևտրի սրահից և avalontextile.am կայքից գնված ապրանքները ենթակա են վերադարձի գնման պահից սկսած՝ 14 օրվա ընթացքում՝ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի։

Մեր բոլոր ապրանքները առաքումից առաջ ենթարկվում են որակի մանրակրկիտ ստուգման: Խնդրում ենք ստուգել ձեր պատվերը ստանալու պահին, և եթե առկա է որևէ անճշտություն՝ անմիջապես կապվել մեզ հետ, որպեսզի մենք կարողանանք գտնել խնդիրը և շտկել այն:

Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր վերադարձի քաղաքականությունը՝ պայմաններին և դրույթներին ծանոթանալու համար:

Գնորդն իրավունք ունի վերադարձնել գնված ապրանքը, եթե՝

• Ապրանքը գտնվում է իր նախնական վիճակում՝ չօգտագործված, չլվացված, չվնասված, բոլոր պիտակները կցված են և օրիգինալ փաթեթավորումը պահպանված է:

• Գնված ապրանքը վնասված է, չնայած չօգտագործված լինելուն։

• Ստացված ապրանքը չի համապատասխանում կայքում նշված նկարագրությանը։

Ապրանքները չեն կարող վերադարձվել կամ փոխանակվել, եթե՝

• Ապրանքը կտրվել է գլանափաթեթից կամ ձևափոփոխվել է դերձակի կողմից, գնորդի պատվերով՝ իր նախընտրած չափսերին համապատասխանելու համար։

• Ապրանքը պատկանում է ապրանքների այն կատեգորիային, որոնց  փորձարկումը կարող է հանգեցնել հիգիենայի կանոնների խախտման։

• Ապրանքը ենթակա չէ վերադարձի կամ փոխանակման՝ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի։

Գումարի վերադարձ
Մենք կհայտնենք ձեզ, երբ ստանանք և ստուգենք վերադարձված ապրանքը, և կտեղեկացնենք վերադարձը հաստատվել է, թե ոչ: Հաստատման դեպքում, գումարը ավտոմատ կերպով կվերադարձվի ձեզ՝ կատարված վճարման նույն եղանակով: Խնդրում ենք հիշել, որ կարող է որոշ ժամանակ պահանջվել, որպեսզի ձեր բանկը կամ վճարային քարտի կազմակերպությունը մշակի և իրականացնի գումարային միջոցների վերադարձը: