Որակ
Ավալոն Տեքսիլի Տանը որակը պարզապես չափանիշ չէ, այն մեր ամբողջ գործունեության էությունն է, ինչն արտացոլված է ամեն մանրուքում, սկսած ընտրված հումքից և դիզայնից մինչև հարմարավետություն և դիմացկունություն։
Ավանդույթ
<<Մենք ներդնում ենք մեր սիրտն ու հոգին>>, վստահորեն ասել ենք երկար տարիներ: Հատուկ ուշադրություն դարձնելով որակին և դիզայնին, մենք ներկայացնում ենք տնային տեքստիլի ապրանքներ ավելի քան 22 տարի: Հոգատարությամբ և հմտությամբ մենք ընտրում ենք լավագույնը՝ կարևորելով ամեն դետալ, որպեսզի դուք տարիներ շարունակ ամբողջովին բավարարված լինեք մեր բարձրորակ ապրանքներով: Հիմնադրման օրից ի վեր Ավալոն Տեքստիլի Տան առաքելությունը մնացել է անփոփոխ. մենք ցանկանում ենք մեր հաճախորդներին պարգևել հաճույք՝ օգտագործելու լավագույն տնային տեքստիլը, զգալու պրեմիում կարգի գործվածքների հպումը և յուրահատուկ հարմարավետությունը, որը կարող են առաջարկել միայն բնական մանրաթելերը:
Պատասխանատվություն
Ավալոն Տեքստիլի Տանը մենք կրում ենք պատասխանատվություն մեր առաջարկած ապրանքների որակի համար: Այն չի սահմանափակվում միայն դրանով, այլ ներառում է նաև մեր հաճախորդների, գործընկերների և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարություն, ինչպես նաև երաշխիք, որ մեր կողմից ներկայացվող յուրաքանչյուր ապրանք համապատասխանում է բարձր չափանիշների և նպաստում երկարաժամկետ գոհունակության: Մենք կարևորում ենք թափանցիկությունը, արդարությունը և հաշվետվողականությունը: Սա նշանակում է ազնիվ լինել մեր աշխատանքում և միշտ պատրաստ լինել լսել ու արձագանքել, եթե ինչ-որ բան չի համապատասխանում ձեր սպասելիքներին: Մենք ձգտում ենք անընդհատ կատարելագործել մեր գործունեությունը, որպեսզի շարունակենք լինել այն հուսալի և պատասխանատու ընկերությունը, որին կարող եք վստահել:
Աշխատասիրություն
Մենք ջանք չենք խնայում մեր հաճախորդներին հնարավորինս լայն ընտրություն առաջարկելու համար: Յուրաքանչյուր ապրանք ընտրվում և ստուգվում է ուշադրությամբ՝ վստահ լինելու համար, որ այն համապատասխանում է մեր որակի, հարմարավետության և դիզայնի չափանիշներին: Մեր հաճախորդների կարծիքն ամենակարևորն է մեզ համար: Ապրանքը մեր տեսականու անբաժանելի մասն է դառնում միայն այն դեպքում, եթե այն արժանանում է նրանց հավանությանը:
Դիմացկունություն
Դիմացկունությունը ընկած է մեր ապրանքային փիլիսոփայության հիմքում։ Մենք հասկանում ենք, որ տնային տեքստիլը պետք է ոչ միայն գեղեցիկ լինի, այլև նաև դիմանա ամենօրյա օգտագործմանը՝ պահպանելով իր ամբողջականությունը և որակական հատկանիշները ժամանակի ընթացքում։ Ահա թե ինչու ենք առաջնահերթությունը տալիս պահպանվող որակին ընտրության յուրաքանչյուր փուլում՝ սկսած բարձրորակ նյութերի ընտրությունից մինչև բացառապես վստահելի արտադրողների հետ աշխատանք, առաջնորդվելով տարիների ընթացքում ձեռք բերված մեծ փորձով։ Սա երաշխավորում է, որ մեր ապրանքները պահպանում են իրենց տեսքն ու ֆունկցիոնալությունը նույնիսկ երկարատև օգտագործումից և բազմակի լվացքից հետո։ Դիմացկունություն նշանակում է ավելին, քան պարզապես երկարակեցություն. այն նշանակում է կայուն և շարունակական ծառայություն ու հարմարավետություն։ Ավալոնի հետ դուք ձեռք եք բերում տնային տեքստիլ, որը նախատեսված է ձեզ տարիներ շարունակ ծառայելու՝ առաջարկելով արժեք, հուսալիություն և երկարատև էլեգանտություն։
Մասնագիտացում
Մեր առաջարկած յուրաքանչյուր ապրանքային կատեգորիայի հետևում կանգնած են մի շարք վստահելի առաջատար եվրոպական արտադրողներ, որոնցից ամեն մեկը մասնագիտացած է տնային տեքստիլի արտադրության տվյալ ոլորտում: Նրանցից մեծ մասը սկսել են իրենց արտադրությունը 20-րդ դարի սկզբին կամ նույնիսկ ավելի վաղ: Իրենց տասնամյակների փորձը և որակին տրվող առաջնահերթությունը երաշխավորում են, որ մեր ներկայացրած յուրաքանչյուր ապրանք համապատասխանում է գերազանցության բարձրագույն չափանիշներին:
Վստահություն
Մեր ներկայացրած բոլոր ապրանքները հավաստագրված են OEKO-TEX® Standard 100 սերտիֆիկատով, ինչը նշանակում է, որ ապրանքի յուրաքանչյուր բաղադրիչ ստուգված է, վնասակար նյութեր չի պարունակում, հետևաբար անվնաս է առողջության համար: Բոլոր ապրանքները հարմար են զգայուն մաշկի, ալերգիա ունեցող մարդկանց, նորածինների և երեխաների համար: Մեր ապրանքների մեծ մասն ունի նաև իրենց կատեգորիային համապատասխան լրացուցիչ հավաստագրեր, ինչը երաշխավորում է ամեն մի տեսակի ապրանքի որակը և անվնաս լինելը:
Դիզայն
Ավալոն Տեքստիլի Տանը դիզայնը գեղեցկության, ֆունկցիոնալության և հարմարավետության միջև ներդաշնակություն ստեղծելն է: Մենք ուշադրությամբ ընտրում ենք հավաքածուներ, որոնք արտացոլում են ինչպես մնայուն էլեգանտություն, այնպես էլ ժամանակակից միտումներ՝ ապահովելով, որ մեր ապրանքները համապատասխանեն ինտերիերի տարատեսակ ոճերի: Յուրաքանչյուր ապրանք ընտրվում է դետալներին մանրակրկիտ ուշադրություն դարձնելով՝ գունային պալիտրայից և տեքստուրայից մինչև նախշեր և ավարտական շտրիխներ: Մենք հավատում ենք, որ գեղեցիկ դիզայնը բարելավում է առօրյա կյանքը, այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք առաջարկել իրեր, որոնք ոչ միայն արտաքնապես գրավիչ են, այլև ոգեշնչող: Մեր դիզայնի փիլիսոփայությունը հիմնված է մեր հաճախորդների փոփոխվող պահանջները հասկանալու և այդ պատկերացումները իրականություն դարձնելու վրա՝ յուրօրինակ և գեղեցիկ ապրանքների միջոցով, որոնք կբարելավեն ցանկացած տնային միջավայր՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից դիզայնով: