Առաքման քաղաքականություն
Ավալոն Տեքստիլի Տունը ձեր նախընտրած ապրանքները առաքում է անմիջապես ձեր նշած հասցեով։
Առաքում Երևանում
- Առաքումը կատարվում է 1-ից 2 օրվա ընթացքում
- Մինչև 50,000 ֏ գնման դեպքում արժեքը կազմում է 1000 ֏
- 50,000 ֏ և ավել գնման դեպքում առաքումն անվճար է
Առաքում Հայաստանի մարզերում
- Ծառայությունը կատարվում է 2-ից 5 օրվա ընթացքում
- Առաքման արժեքը կախված է հեռավորությունից
Կայքում պահանջվող տեղեկատվությունը (մարզ, քաղաք/գյուղ, հասցե) լրացնելուց հետո մեր թիմը կկապվի ձեզ հետ՝ առաքման հնարավոր տարբերակներն ու արժեքը հաստատելու համար:
Միջազգային առաքում
Պատվերները առաքվում են միջազգային փոստային օպերատորների միջոցով։ Առաքման տևողությունը կազմում է 3-ից 10 աշխատանքային օր։ Առաքման գինը համարժեք է փոստային ծառայության ստանդարտ գնին։
Մենք կկապվենք ձեզ հետ՝ առաքման մանրամասները և արժեքը հաստատելու համար։
Նշում. որոշ երկրներում կարող են կիրառվել մաքսային տուրքեր կամ ներմուծման հարկեր։ Խնդրում ենք դիմել ձեր տեղական մաքսային մարմին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։
Առաքման հետ կապված ցանկացած հարցի դեպքում կարող եք կապվել մեզ հետ՝
Էլ. հասցե՝ info@avalontextile.am
Հեռախոս՝ +374 10 57 80 60