Անցնել բովանդակությանը

Գաղտնիության քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է Ավալոն Տեքստիլի Տան կողմից և ներկայացնում է անձնական տվյալների պաշտպանության համար սահմանված ընդհանուր դրույթները։ Կայքի բովանդակության և սույն գաղտնիության քաղաքականության համար կիրառելի օրենքը ՀՀ օրենսդրությունն է:

Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր գաղտնիության քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում ձեր անձնական տվյալները մեր կայքում:

Ինչպիսի՞ տեղեկատվություն ենք մենք հավաքում

Մենք հավաքում ենք ձեր տրամադրած անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար:

Ձեր կողմից հատկացված բանկային քարտի տվյալները պահվում են ապահով և գաղտնի։ Չնայած դրան, բանկային քարտի անվտանգության ապահովումը իրականացվում է քարտը տրամադրող բանկի կողմից:

Ի՞նչ նպատակով ենք մենք տեղեկատվություն հավաքում

Անձնական տվյալների հավաքումը իրականացվում է պահանջված ապրանքներն ու ծառայությունները ձեզ տրամադրելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ապրանքների և զեղչերի մասին տեղեկատվություն ուղարկելու համար։

Ինչպե՞ս ենք մենք տեղեկատվություն հավաքում

Տեղեկատվությունը հավաքվում է անմիջապես ձեզանից, երբ դուք գրանցվում կամ առցանց պատվեր եք գրանցում avalontextile.am կայքում:

Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում տեղեկատվությունը

Ձեր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար մեր կայքում ներդրված է SSL անվտանգության տեխնոլոգիան՝ տվյալների փոխանցումը պաշտպանելու համար։ SSL-ը ծածկագրում է ձեր բոլոր անձնական տվյալներն, ինչը նշանակում է, որ տվյալները ապահով և գաղտնի են պահվում: 

Անձնական տվյալները հեռացնելու իրավունքը

Օգտատերը ցանկության դեպքում իրավունք ունի պահանջելու կայքից հեռացնել իր անձնական տվյալները: Հեռացման հարցումը ստանալուց և հաստատելուց հետո տրամադրված բոլոր տվյալները կհեռացվեն: