Անկողնային սպիտակեղենի հավաքածու մակո-սատին

Անկողնային սպիտակեղենի հավաքածու մակո-սատին

Բամբակյա սատինը հատկապես խորհուրդ է տրվում իր շնչող հատկությունների համար: Այս նուրբ թելերով խիտ հյուսված անկողնային սպիտակեղենը պատրաստված է մաքուր, սանրված մակո բամբակից: Մերսերիզացիան կտորին տալիս է էլեգանտ, մետաքսյա տեսք: 

  • Իր բարձրորակ մանվածքի և մշակման շնորհիվ շատ որակյալ, դիմացկուն և չափազանց հարմարավետ է
  • Շնչող է և ադապտացվում է շրջակա միջավայրի ջերմաստիճանին
  • Հատկապես հաճելի է մաշկին 
  • Չի քորքոտվում


Մեր տեսականու մեջ կարող եք գտնել այս հավաքածուին համապատասխան ձեր նախընտրած գույնի և չափսի սավան: 

Բարձի երեսների չափսերի անհամապատասխանության դեպքում մենք առաջարկում ենք դերձակի անվճար ծառայություն՝ դրանց ձևափոխման համար: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապնվել մեզ հետ:

Կանոնավոր արժեք 46,500 AMD
Կանոնավոր արժեք Զեղչի արժեք 46,500 AMD
Զեղչ Առկա չէ
Հարկերը ներառված են: Առաքումը հաշվարկվում է վճարման ժամանակ:

ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Հումք՝ 100% մակո բամբակ
Հյուսվածքի տեսակ՝ մակո-սատին
Խտություն՝ 115 գ/մ²
Բարձրորակ շղթայով փակվող

Արտադրության գործընթացում գործվածքը մերսերիզացվում է, նրբորեն մշակվում է սառը, կոնցենտրացված նատրիումի հիդրօքսիդի լուծույթով:
Արդյունքը՝ գույնի պայծառություն, յուրահատուկ փայլ, չափսի պահպանման կայունություն, պատռվելու դիմադրողանություն և գործվածքի ամրություն: Այսպես կոչված նստեցումը (decatizing/sanforizing) վերջնական մշակման ևս մեկ տեխնիկա է, որը ամրացնում և կայունացնում է գործվածքը: Վերոհիշյալ տեխնոլոգիաների շնորհիվ ապրանքը ստանում է իդեալական տեսք և որակ:

Սերտիֆիկատ՝ Oeko-tex® Standard 100
Արտադրող երկիր՝ Գերմանիա

ԽՆԱՄՔԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Կարելի է լվանալ 60°C ջերմաստիճանում
Սպիտակեցնող միջոցներն արգելված են
Կարելի է չորացնել չորանոցում ցածր ջերմաստիճանում
Կարելի է արդուկել բարձր ջերմաստիճանով
Պրոֆեսիոնալ քիմմաքրում

Դիտեք ամբողջական մանրամասները