Վերադարձի քաղաքականություն
Մեր առևտրի սրահից և avalontextile.am կայքից գնված ապրանքները ենթակա են վերադարձի գնման պահից սկսած՝ 14 օրվա ընթացքում՝ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի։
Մեր բոլոր ապրանքները առաքումից առաջ ենթարկվում են որակի մանրակրկիտ ստուգման: Խնդրում ենք ստուգել ձեր պատվերը ստանալու պահին, և եթե առկա է որևէ անճշտություն՝ անմիջապես կապվել մեզ հետ, որպեսզի մենք կարողանանք գտնել խնդիրը և շտկել այն:
Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր վերադարձի քաղաքականությունը՝ պայմաններին և դրույթներին ծանոթանալու համար:
Գնորդն իրավունք ունի վերադարձնել գնված ապրանքը, եթե՝
• Ապրանքը գտնվում է իր նախնական վիճակում՝ չօգտագործված, չլվացված, չվնասված, բոլոր պիտակները կցված են և օրիգինալ փաթեթավորումը պահպանված է:
• Գնված ապրանքը վնասված է, չնայած չօգտագործված լինելուն։
• Ստացված ապրանքը չի համապատասխանում կայքում նշված նկարագրությանը։
Ապրանքները չեն կարող վերադարձվել կամ փոխանակվել, եթե՝
• Ապրանքը կտրվել է գլանափաթեթից կամ ձևափոփոխվել է դերձակի կողմից, գնորդի պատվերով՝ իր նախընտրած չափսերին համապատասխանելու համար։
• Ապրանքը պատկանում է ապրանքների այն կատեգորիային, որոնց փորձարկումը կարող է հանգեցնել հիգիենայի կանոնների խախտման։
• Ապրանքը ենթակա չէ վերադարձի կամ փոխանակման՝ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի։