Ավելի քան 22 տարի Ավալոն Տեքստիլի Տունը պահպանում է տնային տեքստիլի բարձրագույն չափանիշները: Մենք կարծում ենք, որ ձեր տունը պետք է լցված լինի այնպիսի իրերով, որոնք ձեր առօրյա կբերեն հարմարավետություն, գեղեցկություն և մնայուն որակի զգացողություն: Բարձրորակ և շքեղ տնային տեքստիլը միշտ եղել է մեր ընտանեկան ընկերության ներկայացրած ապրանքանիշը: Մենք վստահելի վայր ենք նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց տուն բերել որակյալ և գեղեցիկ տեքստիլ՝ համատեղելով էլեգանտությունը ֆունկցիոնալության հետ:

Մեր պատմությունը

Ավալոն Տեքստիլի Տունը Հայաստանում գործող մասնագիտացված տնային տեքստիլի առևտրի սրահ է:

Ընկերությունը համագործակցում է եվրոպական առաջատար արտադրողների հետ և իր հաճախորդներին առաջարկում է միայն պաշտոնական ապրանքներ:

Ավալոն Տեքստիլի Տունը բացվել է 2002թ. նոյեմբերի 12-ին Երևանում, Ալեք Մանուկյան 17 հասցեում: Հիմնադրման օրվանից ընկերությունը ներկայացնրել է բարձրորակ տնային տեքստիլի եվրոպական մի քանի արտադրողների արտադրանք: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը ընդլայնել և զարգացրել է իր գործունեությունը` դառնալով հայկական շուկայի առաջատարներից մեկը:

Ընկերությունն այսօր ներկայացնում է ավելի քան 30 եվրոպական բարձրորակ տեքստիլ արտադրողների արտադրանք և առաջարկում է տնային տեքստիլի ապրանքների գրեթե բոլոր տեսակները:

Իր հիմնադրման օրվանից Ավալոնը միշտ հավատարիմ է մնացել իր կարգախոսին՝ «Շրջապատեք ձեզ որակյալ, գեղեցիկ և ձեզ սիրող իրերով»՝ դառնալով որակի և գեղեցկության հոմանիշ:

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է ներկայացնել ավելին, քան պարզապես տնային տեքստիլ: Մենք ձգտում ենք առաջարկել բոլորովին այլ փորձառություն մեր ապրանքների հաճելի հպման, տեսքի և որակի միջոցով:

Մենք հանձնառու ենք առաջարկել այնպիսի ապրանքներ, որոնք համատեղում են նրբագեղ դիզայն, վստահելի և փորձված որակ, ինչպես նաև ամենօրյա պրակտիկ ֆունկցիոնալություն:

Մենք ցանկանում ենք, որ բոլորը հնարավորություն ունենան վայելելու բարձրորակ գործվածքներ օգտագործելու յուրահատուկ հաճույքը, մի զգացողություն, որը առօրյան վերածում է ինչ-որ արտասովոր բանի:

Մեր արժեքները

«Մենք սիրում ենք այն, ինչ անում ենք», վստահորեն ասում ենք երկար տարիներ, նկատի ունենալով հուսալիություն, մեր մասնագիտության հանդեպ ունեցած մեծ սեր և հետևողականություն, որով մենք աշխատում ենք: Այս արժեքներն այսօր ավելի կարևոր են, քան երբևէ։ Արժեքներ, որոնք արտացոլված են յուրաքանչյուր ապրանքի մեջ, որը մենք ներկայացնում ենք մեր հաճախորդներին:

Որպես ավանդական ընտանեկան բիզնես՝ մենք պատասխանատվություն ենք կրում մեր աշխատակիցների, հաճախորդների, շրջակա միջավայրի և մեր ապրանքների նկատմամբ:

Բացի արդիականությունից և որակից, դիմացկունությունը մեր ընկերության կարևոր բաղադրիչն է: Մեր ապրանքները պետք է գործված լինեն դիմացկունության վրա հիմնված գիտակցությամբ:

Որակի բարձր չափանիշները խորապես արմատավորված են մեր ավանդույթի մեջ: Ամեն օր մենք աշխատում ենք, որպեսզի մեր հաճախորդներին առաջարկենք հնարավորինս բարձր որակ՝ մատչելի գներով, օպտիմալացնելով մեր ողջ արժեշղթան և կառուցելով երկարաժամկետ հարաբերություններ մեր մատակարարների հետ: