Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ տեսակի ապրանքներ եք վաճառում։

Մենք առաջարկում ենք տնային տեքստիլի լայն տեսականի, այդ թվում՝ վերմակներ, բարձեր, անկողնային սպիտակեղեն, ծածկոցներ, սրբիչներ և այլ տնային պարագաներ: Մեր բոլոր ապրանքները պատրաստված են բարձրորակ բնական հումքից և բարձրակարգ տեխնոլոգիաներով:

Ինչպե՞ս կարող եմ գտնել ինձ հետաքրքրող մոդելը/մոդելները:

Կայքի վերին հատվածում կգտնեք որոնման դաշտ (խոշորացույցի նշանով): Պարզապես սկսեք մուտքագրել որոնվող մոդելի կամ ապրանքի անունը, և համապատասխան արդյունքները կհայտնվեն ավտոմատ կերպով: Կարող եք նաև սեղմել էջի վերին հատվածում գտնվող «Տեսականի» կոճակը՝ ապրանքի կատեգորիաների մեջ որոնելու համար: Ընտրեք ցանկալի կատեգորիան և ապրանքը՝ մանրամասն տեղեկատվությունը դիտելու համար:

Արդյոք պե՞տք է հաշիվ ստեղծել պատվեր գրանցելու համար։

Դուք կարող եք պատվեր գրանցել որպես հյուր։ Այնուամենայնիվ, հաշիվ ստեղծելը թույլ է տալիս հետևել պատվերի կատարման ընթացքին, պահպանել նախընտրած ապրանքները և պատվերներն իրականցնել ավելի արագ:

Ինչպե՞ս կարող եմ պատվեր գրանցել։

Կարող եք պատվեր կատարել անմիջապես մեր կայքի միջոցով՝ զամբյուղում ավելացնելով ձեր նախընտրած ապրանքները և հետևել անվտանգ վճարման ընթացին: Եթե ձեզ օգնություն է հարկավոր, խնդրում ենք կապվել մեզ հետ:

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել։

Գրանցվելու համար սեղմեք էջի վերին հատվածում գտնվող «Մուտք» կոճակը, որը ներկայացված է մարդուկի նշանի տեսքով։ Այնուհետև սեղմեք «Ստեղծել հաշիվ» կոճակը։ Ձեզանից կպահանջվի մուտքագրել ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը։ Ձեր տվյալները լրացնելուց հետո սեղմեք «Ստեղծել» կոճակը։ Գրանցման գործընթացն ավարտելու համար ձեր էլ. փոստի հասցեին կուղարկվի հաստատման նամակ։ Հաստատելուց հետո կարող եք մուտք գործել ձեր հաշիվ:

Ի՞նչ վճարման եղանակներ եք ընդունում։

Մենք ընդունում ենք հիմնական կրեդիտային/դեբետային քարտերով վճարումներ, ինչպես նաև կանխիկ վճարում առաքման ժամանակ: Բոլոր վճարումները մշակվում են անվտանգ կերպով:

Միջազգային առաքում ունե՞ք։

Այո, մենք առաջարկում ենք միջազգային փոստային առաքում: Միջազգային ուղղությունների համար առաքման արժեքը հաշվարկվում է առանձին և հաստատվում հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Որքա՞ն ժամանակ է տևում առաքումը։

Առաքման տևողությունը կախված է ձեր գտնվելու վայրից և ընտրված առաքման եղանակից: Մանրամասներն իմանալու համար խնդրում ենք դիտել մեր առաքման քաղաքականությունը:

Կարո՞ղ եմ վերադարձնել ապրանքը։

Մենք ընդունում ենք վերադարձ առաքումից հետո 14 օրվա ընթացքում, եթե ապրանքը գտնվում է իր նախնական վիճակում (չօգտագործված, չլվացված, բոլոր պիտակներով և փաթեթավորմամբ): Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ մեր վերադարձի քաղաքականությանը:

Ինչպե՞ս կարող եմ դիմել հաճախորդների սպասարկման ծառայությանը։

Դուք կարող եք կապվել մեզ հետ մեր կայքի կոնտակտային ձևի, հեռախոսի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր հետադարձ կապ էջը:

Կարո՞ղ եք օգնել ինձ ընտրել ճիշտ ապրանքը։

Իհարկե։ Եթե ​​վստահ չեք, թե որ ապրանքն է համապատասխանում ձեր պահանջներին՝ լինի դա ճիշտ չափսը, գործվածքը, թե դիզայնը, մեր թիմը ուրախ կլինի օգնել ձեզ։ Կարող եք կապվել մեզ հետ հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ մեր կայքի կոնտակտային ձևի միջոցով, և մենք կտրամադրենք անհատական խորհրդատվություն։

Լրացուցիչ օգնության համար դիմեք մեր հաճախորդների սպասարկման ծառայությանը